Word документ в архиве rar


Փոքրիկ տղա

 

կար մի փոքրիկ բացատ

բացատում մի տնակ

բացատում մի տնակ

 

տնակում այդ փոքրիկ

ապրում էր մի փոքրիկ

ապրում էր մի փոքրիկ աղջնակ

 

Աղջկան այդ փոքրիկ

սիրում էր մի փոքրիկ

սիրում էր մի փոքրիկ պատանի

 

Աղջկան այդ փոքրիկ

սիրում էր մի փոքրիկ

սիրում էր մի փոքրիկ պատանի

 

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ

ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ

ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ

 

Բայց չար դևը լսեց

աղջկան փախցրեց

աղջկան փախցրեց

 

աղջկան փախցրեց

իր ամրոցում փակեց

ամրոցում պինդ փակեց

 

տղան իր ձին նստեց

թուր կեծակին կապեց

աղջկան չար դևից ազատեց

 

տղան իր ձին նստեց

թուր կեծակին կապեց

աղջկան չար դևից ազատեց

 

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ

ծիրլիմ բոմ բոմ բոմ բոմ բոմ բոմ

ծիրլիմ բոմ բրը բրը բրը բոմ

ծիրլիմ բո՛մ բո՛մ բո՛մ բո՛մ


Թզուկի երգը

 

Երազ, երազ այս աշխարհում

Ես ապրում եմ, թռվռում,

Ճամփորդներին թափառական

Դեպի իմ տուն եմ կանչում

Իմ տուն եմ կանչում:

 

Բայց բոլորը ծիծաղում են միշտ,

Թե թզուկ ես թիզ ու կես,

Ու ես կրկին մենակ եմ մնում,

Միշտ տխրում այսպես

 

Բայց իմ հոգում կա մի երազանք,

Ճերմանկ, ճերմակ, թևավոր`

Մեծանալ եմ ես երազում

Այս աշխարհում լուսավոր,

Վառ ու լուսավոր:

 

Բայց բոլորը ծիծաղում են միշտ,

Թե թզուկ ես թիզ ու կես,

Ու ես կրկին մենակ եմ մնում,

Միշտ տխրում այսպես


Ճկույտիկ

 

Ձեռքի մատները տարիներ առաջ

Եղբայրներ էին գործունյա ու քաջ.

Բոլորն էլ երկար,

Իրար հավասար,

Գործը շատ սիրող,

Մեկմեկու օգնող։

 

Ճկույթիկ, ճկույթիկ,

Իմ մատիկն է ա(յ)ն,

Ճկույթիկ, ճկույթիկ,

Փոքրիկ բարեկամ։

 

Բայց թե Ճկույթի խելքին ի՞նչ փչեց,

Օրերից մի օր թարս ձիու նստեց.

Ո՛չ մուրճ էր բռնում,

Ո՛չ հունձ էր անում,

Ո՛չ կացին սրում,

Ո՛չ ծաղիկ ջրում։

 

Ճկույթիկ, ճկույթիկ,

Իմ փոքրիկ մատիկ,

Ճկույթիկ, ճկույթիկ,

Իմ փոքրիկ մատիկ։

 

Չէր հանում նույնիսկ իր մատի փուշը

Իր մատի փուշը,

Գնալով այսպես թուլացավ ուժը,

Օրեցօր մաշվեց

Բարակեց, քաշվեց,

Այսպես փոքրացավ

Ուղիղ կես դարձավ։

 

Ճկույթիկ, ճկույթիկ,

Իմ մատիկն է ա(յ)ն,

Ճկույթիկ, ճկույթիկ,

Փոքրիկ բարեկամ։


Նապաստակի երգը

 

Կանաչկանաչ բացատում

Վազվզում եմ, թռչկոտում,

Ուտում գազար ու տերև,

Կրծում արմատներ։

 

Իմն է անտառը սիրուն,

Իմն են բացատն ու առուն,

Ծաղիկները բուրավետ,

Սար ու հովիտ, արահետ։

Նապաստակն եմ ես սիրունիկ,

Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։

 

Երբ որ ես քուն եմ մտնում,

Աչքերս բաց են մնում,

Որ որսորդին շուտ տեսնեմ,

Զարթնեմ ու արագ փախչեմ։

 

Իսկ երբ ձմեռն է իջնում,

Ես արջի պես չեմ ննջում.

Թափառում եմ շարունակ,

Անցնում դաշտձորակ։

 

Ճամփաներով ձյունապատ

Ես անցնում եմ յոթ բացատ,

Բանջարանոց եմ մտնում

Ու համեղ կեր եմ գտնում։

 

Նապաստակն եմ ես սիրունիկ,

Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։


ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ

 

Պատրաստեց փոքրիկ տղան

Մի ճերմակ թղթե նավակ,

Իջեցրեց նավակը նա

Գետակի ալիքների վրա։

 

Իմ փոքրիկ նավակ,

Իմ փոքրիկ նավակ,

Կհասնե՞ս, արդյոք,

Ծովին կապուտակ։

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,

Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,

Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում

Գետի ալիքները խելագար։

 

Իմ փոքրիկ նավակ,

Իմ փոքրիկ նավակ,

Կհասնե՞ս արդյոք

Ծովին կապուտակ։

 

Արեգակն անհետացավ,

Ամպերի ետևն անցավ,

Երկնքից անձրև թափվեց,

Ու փոքրիկ գետակը վարարեց։

 

Իմ փոքրիկ նավակ,

Իմ փոքրիկ նավակ,

Դու հասա՞ր արդյոք

Ծովին կապուտակ։

 

Թե ճանապարհին

Խորտակեց քամին

Եվ դու քնեցիր

Գետի հատակին։


* * *

 

Գիշերվա աստղազարդ երկնքում

Արթնացան շշուկները անուշ,

Եվ լուսինը դեմքիդ վրայով

Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

 

Կրկ. Պամ պարա պա պա...

 

Նա փակեց քո աչքերը հոգնած,

Ու լցրեց քո հոգին պատրանքով,

Ականջիդ նոր հույսեր շշնջաց,

Որ դու արթնանաս ժպիտով:

 

Կրկ. Պամ պարա պա պա...

 

Մոտեցիր ու բաց արա

Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,

Երևաց կարմիր արևը,

Տե՛ս՝ թռչում է նա երկինք:

Արևի ոսկե շողերը

Նկարել են քո պատին

Այս փոքրիկ, հրաշք նկարը,

Այս ծառերն ու այս այգին: